. Թեմատիկա և նպատակներ

Ի տարբերություն հայկական այլ՝ ավելի նեղ բնագավառներ ներկայացնող գիտական պարբերականների, մեր Հանդեսն իր բնույթով միջմասնագիտական է և ընդգրկում է հասարակական գիտությունների ողջ դաշտը՝ պատմություն, փիլիսոփայություն, սոցիոլոգիա, իրավագիտություն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն, լեզվաբանություն, գրականագիտություն, արվեստագիտություն, հոգեբանություն, մանկավարժություն, մատենագիտություն, կրոնագիտություն, ազգագրություն, բանագիտություն, հնագիտություն: Հանդեսի ծավալի էական մասն են կազմում հայագիտական ուսումնասիրությունները՝ առանց բովանդակային, ժամանակագրական և տարածական սահմանափակումների: 

Հանդեսում հրապարակվում են համապատասխան հոդվածներ, հաղորդումներ, հրապարակումներ, գրախոսականներ, հոբելյանականներ և մահախոսականներ: 

Հասարակագիտական խնդիրների ներկայացման, քննարկման և բանավեճերի համար հանդեսը բաց է ոչ միայն հայրենական, այլև Սփյուռքի՝ հայ ու օտարազգի գիտնականների համար: Հիմնականում տպագրելով հայկական գիտության վաստակավոր գործիչների աշխատանքներ, միևնույն ժամանակ, այն խրախուսում է երիտասարդ գիտնականների նորարարական մոտեցումները: 

Հենվելով հայկական հասարակագիտական մտքի բազմադարյա ավանդույթների և փորձի վրա՝ հանդեսը ձգտում է գիտական միջազգային չափանիշներին համապատասխանող գիտությանը: