Հոդվածը ներկայացնելու չափանիշեր

Հոդվածների նախնական ընդունման պայմաններն են. 

ա) համապատասխանությունը հանդեսի ձևաչափին (թեմա, ոճ, գիտական համակարգ). 

բ) այլ տեղ հրատարակված չլինելը. 

գ) որոշակի նորույթ բովանդակելը. 

դ) մեթոդապես հիմնավորված լինելը. 

ե) համապատասխան գիտական ապարատ ունենալը (վերլուծական հոդվածը պիտի օգտագործի նվազագույնը 15 միավոր գրականություն). 

զ) հստակ կառուցվածքը (խրախուսվում են ենթաբաժանումներով հոդվածները՝ ներածական [հարցադրում, նյութեր, մեթոդներ], ենթահարցեր, քննարկում-սինթեզ, եզրակացություն բաժանումով). 

է) համապատասխանությունը ստորև բերված տեխնիկական պահանջներին. 

ը) գիտական կոչում չունեցող հեղինակները (մագիստրոսներ, ասպիրանտներ) ներկայացնում են երաշխավորագիր ղեկավարից/մասնագետից (գիտ. թեկնածու, դոկտոր)՝ ըստ համապատասխան ձևի (ուղարկվում է հանդեսի էլ. հասցեին՝ որպես PDF կամ ներկայացվում խմբագրություն):
Գիտական կոչում ունեցող հեղինակները ներկայացնում են երաշխավորագիր ինստիտուտի/ամբիոնի ղեկավարից կամ գիտխորհրդից:
Հոդվածները նաև գրախոսվում են: Երաշխավորող մասնագետի անունը, ինչպես նաև նյութի ներկայացման, գրախոսման և տպագրության ընդունման ամսաթվերը նշվում են խմբագրության կողմից հոդվածի առաջին հղման մեջ՝ աստղիկով: 

թ) գրքերի գրախոսական-հոդված ներկայացնելու դեպքում, բացի աշխատանքի դրական կողմերը շեշտելուց, անհրաժեշտ է ունենալ նաև քննադատական կետեր. գրախոսողը խմբագրություն է ներկայացնում գրախոսվող գրքի մեկ օրինակ: 

Ներկայացման ձև - Էլեկտրոնային կրիչով (տեքստը նախընտրելի է՝ Word 2007 ծրագրով, նկարները` TIFF կամ բարձրորակ JPEG ձևաչափով): Տեքստում տողադարձ չօգտագործել: Առաջին էջի վերին աջ անկյունում գրել հեղինակի անուն-ազգանուն-հայրանունը, կոչումը, աշխատատեղը, էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարը: Հոդվածի վերնագիրը, ինչպես նաև հեղինակի անունը և ազգանունը, գրել մեծատառերով: 

Լեզու - Հիմնական լեզուն արևելահայերենն է (արդի). ընդունվում են հոդվածներ նաև անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներով: 

Տառատեսակ - Sylfaen (տեքստը և ամփոփումները 12, հղումները՝ 10 կետաչափով): 

Չափեր - A4 թղթի լուսանցքները բոլոր կողմերից՝ 3.25 (վերև), 3.00 (վերև), 2.25 (աջ, ձախ) սմ, տողերի միջակայքը՝ Multiple 1.15: Ընդունվում են մինչ մոտ 12 էջ (գիտական կոչում չունեցող հեղինակներ) կամ 17 էջ (գիտական կոչում ունեցող հեղինակներ) ծավալով հոդվածներ և հաղորդումներ: Բացառիկ կարևորության դեպքերում հոդվածը կարող է լինել մինչ 22 էջ: Գրախոսականները և տեղեկատվական/լրատվական բնույթի նյութերը չպետք է գերազանցեն 7 էջը: 

Նկարներ - Գծանկարները, սև-սպիտակ և գունավոր լուսանկարները ներկայացնել հոդվածից առանձին ֆայլերով (JPEG կամ TIFF)` անվանված որպես հաջորդական միավորներ (նկ./աղ. 1, 2, 3…)` ոչ պակաս քան 300 DPI (լուսանկարները) և 600 DPI (գծանկարները) խտությամբ: Նկարներին կցել «Նկարների ցանկ»՝ յուրաքանչյուրի բացատրությամբ և նկարի աղբյուրի հղմամբ փակագծերում: Համացանցային և հղում չունեցող նկարներ չեն ընդունվում: 

Աղյուսակներ - Պետք է կազմվեն Word ծրագրով, ունենան վերնագիր և համար: 

Հղումներ - Տողատակ՝ «հեղինակի ազգանուն+տարեթիվ+էջ/նկար» ձևաչափով: Հղման նշանը դնել (վերջա)կետից կամ ստորակետից առաջ: Հաջորդական անուններն անջատել միջակետով: Հաջորդականության սկզբունք ընդունել ոչ թե լեզուն, այլ հրատարակության տարեթիվը «Նշվ. աշխ.», «նույն տեղում» կապակցությունները չեն օգտագործվում: «Տե՛ս»-ի փոխարեն նախընտրել «հմմտ.» (օր.՝ Ադոնց 1972, 45, նկ. 17. Պետրոսյան 1980, 45. հմմտ. նաև Мартиросян 1964, 87): 

Գրականության ցանկ - Տեքստից հետո: Համապատասխան միավորներում նշվում են ազգանուն - անվան սկզբնատառ - տարեթիվ - վերնագիր - հրատ. վայր - տպարան - էջ: Հապավումներ չեն արվում: Գրվում են գրքերի և ժողովածուների հրատարակչությունները, իսկ պարբերականների՝ հրատարակման վայրերը: Ժողովածուներում գրվում են խմբագրերի անունները: 

Գիրք - Ադոնց Ն. 1972, Հայատանի պատմություն, Երևան, «Հայաստան», 430 էջ: 

Հոդված - Տեր-Ղևոնդյան Ա. 1979, Հաղբատի արաբերեն արձանագրությունը և Բագրատունի թագավորների տիտղոսները, Լրաբեր հասարակական գիտությունների, N 1, էջ 73-80: 

Շարք - Մարտիրոսյան Հ. Ա., Իսրայելյան Հ. Ռ. 1971, Գեղամա լեռների ժայռապատկերները, Հայաստանի հնագիտական հուշարձանները, հ. 6, Երևան, «ՀՍՍՀ ԳԱ հրատ.», 65 էջ: 

Ժողովածու - Ղանալանյան Ա. 1981, Ճարտարապետություն և բանահյուսություն, Զարյան Ռ.Վ. (խմբ.), Հայ արվեստի միջազգային II սիմպոզիում, հ. 3, Երևան, «ՀՍՍՀ ԳԱ հրատ.», էջ 5-15: 

Սկզբնաղբյուր - Մովսէս Խորենացի 1913, Պատմութիւն Հայոց, Բնագիրը և ներածութիւնը՝ Մ. Աբեղեանի և Ս. Յարութիւնեանի, Տփղիս, «Արագատիպ Մ. Մարտիրոսեանցի», 396 էջ: 

Սկզբնաղբյուրի, մամուլի և արխիվի հղման դեպքում աշխատել պահպանել նույն սկզբունքը: 

Համացանցային հղումներն ընդունելի են միայն այն դեպքում, եթե դրանք վերցված են պաշտոնական կայքերից, ունեն հեղինակ և վերնագիր. հղման վերջում պիտի գրվի նյութի ներբեռնման ամսաթիվն ու տարեթիվը (օր.՝ Պետրոսյան Վ., Հայկական ինքնության խնդիրը, http://www.armidentity.com, բեռնման օրը՝ 12.05.2017): 

Ծանոթագրություններ – Արվում են տողատակում՝ հղումների նույն սկզբունքով: Խնդում ենք հնարավորինս խուսափել ծավալուն տեքստային ծանոթագրություններից: 

Ամփոփումներ և հիմնաբառեր – Հայերեն (Ամփոփում), Ռուսերեն (Резюме) և Անգլերեն (Abstract), ծավալը՝ մոտ կես էջի չափով (= մոտ 1000 նիշ) յուրաքանչյուրը: Տարբեր լեզուներով գրված ամփոփումների բովանդակությունները պետք է համապատասխանեն միմյանց: Ամփոփումները պետք է համընկնեն տեքստի բովանդակությանը և ներկայացվեն պատմողական և ոչ անոտացիոն ձևով (այսինքն հակիրճ ներկայացվի նույն տեքստը): Անհրաժեշտ է թարգմանել նաև հեղինակի անուն-ազգանունը և հոդվածի վերնագիրը: Ամփոփումներին հաջորդում են Հիմնաբառերը (Ключевые слова, Key words)` թվով յոթ: 

Առաքում - Հոդվածն առաքել lraber@sci.am էլ. հասցեով կամ ներկայացնել խմբագրություն (Բաղրամյան պող. 24գ, 6-րդ հարկ՝ 59 և 108 սենյակ): 

Ընթացք - Գրախոսության արդյունքների և տպագրման ընթացքի մասին հեղինակը կծանուցվի հոդվածի առաքումից մոտ 30 օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո, եթե չկա պատասխան խմբագրության կողմից, հեղինակը կարող է դիմել խմբագրություն՝ իմանալու համար, թե կոնկրետ որ համարում է լույս տեսնելու իր հոդվածը:
Հոդվածների նախնական ընտրությունը կատարվում է ըստ ձևաչափային, իսկ վերջնականը՝ ըստ բովանդակային համապատասխանության սկզբունքի: Տպագրության արագությունը կախված է հոդվածի ներկայացման տարեթվից և ձևա-բովանդակային ամբողջականությունից: 



Առանձին խնդրանք-ցուցումներ 

Մինչ հոդվածը խմբագրություն ուղարկելը, խնդրում ենք մանրամասն զննել հանդեսի ամենավերջին համարը և տեքստը կազմել համապատասխանաբար, քանի որ դրանից է կախված հոդվածի նախնական ընտրության հանգամանքը: Բացի վերոհիշյալ չափանիշերից, խնդրում ենք հնարավորինս հաշվի առնել հետևյալը. 

- Աղբյուրների հղումը՝ անուն + տառ + թիվ (Խորենացի Բ. 15): 

- Ձեռագրերը հղել համարով (Մաշտոցի Մատենադարան, թ. 2751): 

- Դարերը տալ` հայերենում և ռուսերենում լատիներեն (XI), անգլերենում և այլ լեզուներում` արաբերեն (11th): 

- Տեքստի մեջ ընդգծումները՝ շեղել, իսկ ենթավերնագրերը դարձնել թավ: 

- Տարեթվի համար օգտագործել կարճ թ. և ոչ թվական իսկ թ.-ն գրել առանձին (1980 թ.): 

- Չակերտներն օգտագործել այս ձևով՝ «…» (հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն), “…” (անգլերեն), „…“ (գերմաներեն): 

- Փակագծերը պետք է լինեն կլոր՝ () և ոչ գծային` // կամ []։ 

- Գծիկը՝ բոլորը տեղերում օգտագործել փոքր տարբերակը (-, և ոչ –): 

- Հղումները - Ֆրանսերենում և ռուսերենում՝ բացի հատուկ անուններից բոլոր բառերը գրել փոքրատառ (Fiey J. 1970, Jalons pour une histoire de l’Eglise en Iraq, Louvain; Шумов С. 2002, Ирак: история, народ, культура, Москва), անգլերենում՝ բացի նախդիրներից և հոդերից բոլոր բառերը՝ մեծատառ (Smith J.P. 1903, A Compendious Syriac Dictionary, Oxford), գերմաներենում՝ բոլոր գոյականները՝ մեծատառ (Baumstark A. 1922, Geschichte der syrischen Literatur mit Ausschluß der christlich-palästinensischen Texte, Bonn): 

 - Հղման մեջ գրել ինիցիալը/ները (իրար կցված՝ Հակոբյան Վ.Ա.) և ոչ ամբողջական անունը (Վահան Հակոբյան): 

- Գրքային միավորները հապավել այսպես՝ հ. (Հատոր), պր. (Պրակ), գք. (Գիրք):
- Նկար/աղյուսակ տեքստում հղելիս` օգտագործել դրանց հապավումները մեծատառով (Նկ. 30/2, Աղ. III/1):